
«ՀԱՅՔ» երիտասարդական ուսանողական միության հայտարարությունը
Մենք` «Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության անդամներս, մեծ զարմանքով տեղեկացանք, որ երեկ` փետրվարի 15-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հանդիպելով մի խումբ բնապահպանների հետ, հորդորել է իր հետ «օրենքից չխոսել»: Սակայն մեր զարմանքը պայմանավորված էր ոչ այդքան Տարոն Մարգարյանի` օրենքից հեռու մնալու ցանկությամբ, որքան իր ազնվությամբ:





