
Ակումբի համակարգող
Բարեւ ձեզ, «Ուրբաթ» մամուլի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Պարոն Հովհաննիսյանը կխոսի առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին եւ կներկայացնի, թե ինչ պայքար է սպասվում քաղաքական ուժերին: Խնդրեմ, կարող եք սկսել:




Երեւան: Երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների վարչությունների համատեղ աշխատանքային նիստ, որի ընթացքում քննարկվեցին ինչպես նախընտրական գործընթացներին, այնպես էլ հաղթական քարոզարշավ կազմակերպելու մարտավարությանը վերաբերող խնդիրներ: