
Սիրելի հայրենակիցներ, «Ժառանգություն» կուսակցությունը կանանց միջազգային տոնի` մարտի 8-ի առթիվ սրտանց շնորհավորում է մեր հանրապետության բոլոր կանանց եւ մաղթում, որ ունենանք արդարամիտ ու ազնիվ իշխանություն: Այս մաղթանքին սպասում են հանրապետության բոլոր քաղաքացիները եւ հատկապես Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի ժողովուրդը, որովհետեւ գյուղի դպրոցը չորրորդ աստիճանի վթարային շենք է: Աշակերտների ծնողները հրաժարվում են երեխաներին ուղարկել դպրոց, երեխաների կյանքը խարխլած շենքում վտանգված է, կրթության իրավունքը` նունպես:





