Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցը mediahub.am-ին՝ 10 սեպտեմբերի 2026թ․-ին:
«Հայելի» ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը՝ այն որակելով որպես պետականազրկման ընթացք։ Նա մտահոգություն է հայտնել Արցախի կորստի, հայկական տարածքների հետագա զիջումների և ինքնիշխանության կորստի վերաբերյալ։
Արցախի Հանրապետության հռչակման 35 ամյակի առիթով այսօր Եռաբլուր էր այցելել ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Լրագրողների հետ զրույցում նա խոսել է Արցախի անկախության օրվա խորհրդի և հայ ժողովրդի ազգային իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։

Երեսուն և վեց տարի առաջ`այս օրն էր:
Երևանի Մելիք-Ադամյան նրբանցքից բացվող Կառավարության նիստերի դահլիճը լեփ-լեցուն` ոգու եռման էր հասել:
Հրավիրեցին առաջ՝ Վեհափառ Հայրապետի և Շարժման առաջնորդների մոտ: Երախտագիտությամբ մերժեցի՝ մնալով իմ տեղում՝ հետևի աջ մուտքից վերջին շարքում:

Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը։
Մանրիկ ու վախվորած բռնապետությամբ, քաղաքական ու խղճի առօրյա գումարվող կալանավորներով, պատանդառված արդարադատությամբ, ներքին ու արտաքին միաձուլված և միակողմանի քաղաքականությամբ։
Դատապարտելը քիչ է՝ բոլորից անիրավ ու անօրեն, զազրելիից անդին եղածը, եղողը և եկողը։
Իսկ այս պայմաններում առանձին-առանձին դիմակայելը որքան մարդկային է, այնքան էլ՝ անհնար ու ապարդյուն։
Միասին, կամ՝ ոչինչ։
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
23 հուլիսի 2026
Երևան

