ԱՄԵՆ ԻՆՉ՝ ՀԵՐԹՈՎ. Րաֆֆի Հովհաննիսյան


Առաջ՝ թշնամու բանբեր դարձած օրվա իշխանը, նոր միայն՝ Հայրապետն Ամենայն Հայոց։

Եվ մնացածս։

Բոլորս պիտի փոխվենք՝ մեր հանցանքներով ու զանցանքներով, մեղքերի քավությամբ եւ թողությամբ՝ յուրաքանչյուրն իր ժամանակին, իր չափով։

Այսպես՝ ամեն բան ու ընթացք պետք է լինեն կարգով եւ ճշմարիտ կանոնով՝ Աստվածաշնչի սահմանած պատկան եղանակի համաձայն։

Պատարագի պատգամով պարտավոր ենք վերջապես դառնալ «արժան եւ իրավ»։

Հավե՛րժ կեցցեն մեր ողջ Օրրանը հայրենի, Հանրապետությունը Հայաստանի, Ընդհանրական եւ Առաքելական Սուրբ Եկեղեցին։

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
13 հունիսի 2025
Երեւան

ԽԵՆԹԵՐՆ ԵՆ ԳՏՆՈՒՄ ՀՆԱՐ. Րաֆֆի Հովհաննիսյան


Երբ չի մնում ելք ու ճար,

Խենթերն են գտնում հնար…

Այսօր ևս պարտավոր ենք առաջնորդվել ճանաչված ու անճանաչ մեր խենթ-հերոսների լուսեղ պատգամով, վարքով եւ անհավանական հնարով։

Անգամ սարդարապատյան պետական սրբավայրում իրենք զիրենք եռագույն ժապավենով ինքնահերոս կարգածները խամրում են, հյուլե դառնում նրանց կենարար ժառանգության մինչեւիսկ ստվերի դիմաց։

Ղողանջող զանգերը վկա՝ արժանի լինենք, իրավատեր ու միացյալ։

Զոհասեղանին Հայաստանն՝ ինքն է…

 

Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան
28 մայիսի 2025
Երեւան

Բոլոր նախկին առաջարկներից որ մեկն էլ լիներ` մեզ համար հրաշալի կլիներ. Րաֆֆի Հովհաննիսյան


Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

- Գնահատեք իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը:

«Ես կարծում եմ՝ թե ընտրություններով, թե ընտրություններից դուրս կարելի է վիճակ փոխել, եթե մենք նաև փոխվենք հընթացս և մինչ այդ։ Դա պետք է լինի և, իմ կարծիքով, լինելու է։ Սա ես չեմ ասում որպես մարգարեություն կամ կանխատեսում, ուղղակի Հայաստանի ապագան ապահովելու համար, կռվելու, շնչելու, թեկուզ մի նշույլ հնարավորություն ունենալու միակ եղանակն է։

«Բոլոր սերունդներին պատկանող տոն է, նվաճում է, ոչ միայն անցյալի, այլև ապագայի։ Սա միասնական տոն է, և ոչ ոք իրավունք չունի որևէ մասնիկ հանելու Եռատոնից»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։