«Ժառանգություն» կուսակցություն
Toggle Navigation
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Հռչակագիր
    • Բանաձև
    • Նախընտրական ծրագիր
  • Լուրեր
  • Հետադարձ կապ
  • Հայերեն
  • English (UK)

Ինչպե՞ս ՌԴ-ն թույլ տվեց՝ թուրքական զորքը մտնի այստեղ․ Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Հուլիսի 14 2025

Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցը hayeli.am-ին՝ 14 հուլիսի 2025թ․-ին:

Եթե խոսում են Սյունիքով ճանապարհի մասին, որտե՞ղ է Ադրբեջանի վրայով ճանապարհը, չկա փոխադարձում. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Հուլիսի 12 2025

Արևմուտքը Հայաստանն ու Ադրբեջանը դիտարկում է որպես հնարավոր դաշնակիցներ Ռուսաստանի ու Իրանի դեմ․ Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Հուլիսի 11 2025

«Արևմուտքը Հայաստանն ու Ադրբեջանը դիտարկում է որպես հնարավոր դաշնակիցներ Ռուսաստանի ու Իրանի դեմ»,- «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ավելին …

ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԱԶԱՏԱԳՐԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՓՆԹԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ․ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները
Հուլիսի 09 2025

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Հարցազրույց «Ժառան­գություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։

- Այս օրերին Հայաստանում անպատկերացնելի բան է տեղի ունենում` երկրի ղեկավարն արդեն սպառնում է անձամբ առաջնորդել Վեհարանի դեմ գրոհը։ Իրավիճակի Ձեր գնահատականը ո՞րն է:

Ավելին …

«Ամոթ է, ամոթ». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «հեղաշրջման պլանի» և հոկտեմբերի 27-ի զուգահեռի մասին

Մանրամասները
Հուլիսի 04 2025

«Այս տեղապտույտը պետք է կանխվի, համախումբ ճակատ է պետք»,-ի աջակցություն Սամվել Կարապետյանի երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ սրբազանները, Սամվել Կարապետյանը, մեր հայրենակիցները բոլորը միևնույն իրավունքի, ազատության խորհրդանիշներն են․ «Անմեղության կանխավարկածը գործում է, անմեղ են մեր հայրենակիցները և բանտարկված են քաղաքական դրդապատճառներով։ Թող դատարանները որոշեն, բայց իրենց ազատության պայմաններում... »։

ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ, ՀԵՏՈ ԻՆՉ. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Հունիսի 26 2025

Այսպես էլ պիտի լիներ։

Սրբազանն ու հայրենակիցները հաջորդ քաղբանտարկյալներն են, արդեն կարեւոր չէ՝ հերթական, թե արտահերթ։

Այս փաստագրումից այն կողմ, սակայն, անջրպետ է, հարատև ունայնություն է եւ նույնի շարունակությունը: Իհարկե, եթե այդ հայկական «մեկ բանը» չփոխվի մեր մեջ։

Անգո հերոսիկը կընդարձակի ամենաերեսպաշտ իր հաղթարշավը՝ քայլ առ քայլ եւ մարդ առ մարդ, եթե բուն ժողովուրդն իսկույնեւեթ չհրաժարվի կուռքերի միագլուխ շարահանդեսից՝ փոխարենը ծնելով հավաքական պատասխանատվությամբ աննախադեպ մի համախումբ ճակատ։

Թե ոչ՝ բոլորս ենք մեղավոր, եւ ոչ միայն մեր նորագույն հայրենազրկման՝ Արցախի հանձնման, Հայաստանի Հանրապետության ծվատման, մեր հինգ հազար բյուրեղյա տղոց նահատակման, Մարտիմեկի եւ լիքը այլ բաների համահանցավորը։

Եթե դատապարտումը չհասնի գործի, եւ Հայոց պատմության սույն անհոդաբաշխ հղումը շարունակի մի ողջ Հայրենիքի անձնատրությունը՝ վա՛յ մեզ եւ մեր ոսկեղենիկ ժառանգությանը։

 

Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան
26 հունիսի 2025
Երեւան

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • ...
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10

Վարչության անդամներ

  • Անդրանիկ Գրիգորյան
  • Վանիկ Ալեքսանյան
  • Հայկ Գասպարյան
  • Տաթեւիկ Գամաղելյան
  • Նուբար Հակոբյան
  • Գագիկ Մարգարյան

Ժպտա՛ ツ

Անդամագրություն

Անդամագրություն


Դեպի վերև

© 2025 «Ժառանգություն» կուսակցություն