Ծանուցում

«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումար
2026թ. մարտի 28-ին, ժամը 12:00-ին
«Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ
Երզնկյան 75, Երեւան
Մուտքն ազատ է
Նախկին երեք նախագահների սխալները միասին չեն հասնում Փաշինյանի բերած արհավիրքի չափին. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
«Հայաստանի Հանրապետության 3 նախկին նախագահները երբ էլ ուզեին, կարող էին ունենալ այն, ինչ ունեցավ Նիկոլ Փաշինյանը՝ հազարավոր զոհերի գնով՝ հանձնել Արցախը, բայց նրանցից որևէ մեկը դա չարեց, դա արեց միայն Նիկոլ Փաշինյանը, որի բերած արհավիրքներն այնքան մեծ են, որ ՀՀ նախկին 3 նախագահների բոլոր սխալներն անգամ նույն հարթության վրա դնել հնարավոր չէ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց Հայաստանի Արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«ՄԵՐ ՈՍԿԵԹԱՄԲ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
- Մանրամասները

34 տարի առաջ այս օրը վերահռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:
Մեծումանր չխոսենք, պարզապես փորձենք անդուլ ջանքով և հնարավորինս միասին պահել, պահպանել ու զորացնել հայրենի մեր ժառանգությունից մնացած այս վերջին հանգրվանը:
Հերոսներին՝ արժանի, էն օրվանը՝ երանի:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
23 սեպտեմբերի 2025
Երևան
Առաջ քարտեզն էր թափահարում, հիմա էլ՝ Վաշինգտոնի փաստաթուղթը. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
«Քանի դեռ այս իշխանությունն է Հայաստանում և այն իշխանությունն է Ադրբեջանում, հաշտություն չի լինելու երկու ժողովուրդների միջև, որովհետև հարաբերությունը երկու երկրների իշխանությունների միջև ուղղահայաց է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը հարցազրույցի սկզբում: Ըստ նրա՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը նախընտրական մի "ռեկվիզիտ" է, որը Նիկոլ Փաշինյանն օգտագործում է ամբիոններից՝ առաջվա քարտեզի փոխարեն:
«Այսօր գնում է Բաքվի հետ զուգահեռ, ծրագրված, ենթարկված, ծնկաչոք քաղաքականություն Հայաստանի իշխանության կողմից». Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները

«Հիշենք այսօր եւ մեր սրտերի, կամքի եւ գործերի մեջ պահենք մեր քաղաքական բանտարկյալներին, մեր նախագահներին, գեներալներին, շարքային քաղաքացիներին, պատգամավորներին, սրբազաններին՝ առաջին հերթին Բաքվում, բայց նաեւ զուգահեռաբար Երեւանում: Սա ցույց է տալիս, որ այսօր գնում է զուգահեռ, ծրագրված, ենթարկված, ծնկաչոք քաղաքականություն Հայաստանի իշխանության կողմից»,- այսօր՝ Արցախի անկախության օրը «Հայելի» ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա դարակազմիկ հայտարարությունը բացահայտեց իր ամբողջ խեղճությունը․ Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
34 տարի առաջ այսօր՝ Սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Մի քանի ամիս անց տեղի ունեցավ հանրաքվեն, որը ամրագրեց այսօրվա հռչակումը: Դա ոչ միայն մեր կենսագրության, այլ նաև արդի հայոց պատմության մեջ պիտի մնա՝ որպես շատ առանցքային օր: ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը հենց այս առիթով էր:
ՀԱՎԵՐԺ ՀՌՉԱԿԱԳԻՐ. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները

35 տարին այսօր բոլորող Անկախության մասին հռչակագիրը մեր պետականության միակ մաքրամաքուր, բյուրեղյա գաղափարական ակունքն է:
Կենարար, մինչևիսկ գոյութենական նշանակության մեր այս հավատո հանգանակը փոփոխման կամ անհետացման ենթակա չէ: Այն հարատև է:
Ժամիշխանները և անգամ իրենց սահմանադրությունները, ամեն տեսակի սուտն ու կեղծիքը գալիս են՝ կգնան, բայց դարակազմիկ հիմնագիրը մնում է միշտ:
Անցեք արդեն, չարացած, օտարացած, իրական մեր ոսոխներ: Առ ոչինչը դուք եք:
Իսկ Հռչակագիրը՝ հավերժ շնորհավոր:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
23 օգոստոսի 2025
Երևան
