«Ժառանգություն» կուսակցություն
Toggle Navigation
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Հռչակագիր
    • Բանաձև
    • Նախընտրական ծրագիր
  • Լուրեր
  • Հետադարձ կապ
  • Հայերեն
  • English (UK)

Կերտելու ենք իշխանություն, որ երբևէ չի տեսել Արմավիրի մարզը. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Նոյեմբերի 14 2025

«Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Վաղարշապատ համայնքում:

«Այս համեստ, պարկեշտ, միասնական խումբը Փայտյան Արկադիի ղեկավարությամբ իր միջոցով է կազմավորելու Վաղարշապատի վաղվա իշխանությունը, և դրանից հետո ողջ հայությունը իր ազատագրմամբ պիտի կարողանա ասել, որ մենք շանս ունենք այս ողբերգությունից, այս՝ շարունակ տալուց, մեր ոսկե տղաների, աղջիկների կյանքից հետո վերջ տալ այս ընթացքին: Ասել՝ ո՛չ, հայրենքիը ձեր խաղալիքը չէ, դուք մտածեք ձե՛ր ապագայի մասին, ձե՛ր կուսակրոնության մասին, դուք հաշվեք ձե՛ր մեղքերը»,- երեկ՝ նոյեմբերի 13-ին, քաղաքապետի և ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ իր ելույթում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ավելին …

Որակից ծնվելու է քանակ, այդ երկուսից՝ մեծ փոփոխություն. Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը վաղարշապատցիներին

Մանրամասները
Նոյեմբերի 09 2025

«Որակից ծնվելու է քանակ, և որակից ու քանակից՝ մեծ փոփոխություն Վաղարշապատում, վաղը-մյուս օրը՝ ողջ Հայաստանում»,- քարոզարշավի շրջանակներում ներկայացնելով «Ժառանգության»՝ Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Արկադի Փայտյանին և նրա թիմը՝ նշեց կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ավելին …

Չկարողանալով պահել հայրենիքը՝ բազուկը երկարում են դեպի սեփական քաղաքացին. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Նոյեմբերի 07 2025

Այս իշխանությունը հանձնել է հայրենիք, դրժել է սահմանադրական ուխտ, մեր հանրապետությունը տանում է հանրապետություն չլինելու ճանապարհով: Եւ սա համապատասխանում է թե՛ Ադրբեջանի, թե՛ իր ավագ եղբոր պետական շահերին, որոնք իրենք իրականացնում են մեկ՝ պատերազմով, մեկ՝ համբերատարությամբ: Այսպես արտահայտվեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը այսօրվա ասուլիսում:

Ավելին …

Տանուլ են տվել պատերազմը ու աքլորացած՝ «սպեցնազ»-երով, ոստիկաններով սլաք են բռնել սեփական քաղաքացիների վրա. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Նոյեմբերի 03 2025

«Արկադի Փայտյանը «Ժառանգության» թեկնածուն է Վաղարշապատի քաղաքապետի, մի շատ պարտաճանաչ մարդ, որն իր հավաքականի հետ հայտ է ներկայացնում բոլորից ազատ, բոլորից անկախ, ապագա ցույց տվող մի ճանապարհ առաջարկելով Վաղարշապատ քաղաքի եւ հարակից գյուղերի ժողովրդին: Ոչ մեկից կախյալ չլինել, սեփական խիղճը, Աստված, հայրենիք, օրենք եւ իրավունք, իրավունքի իշխանություն, որը խոստանում է տալ Արկադի Փայտյանը՝ իր գործընկերների հետ»,-ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Վաղարշապատի քաղաքապետի «Ժառանգության» թեկնածու Արկադի Փայտյանին:

Ավելին …

«Ժառանգություն». ծանուցում-հրավեր մամուլի ասուլիսի առիթով

Մանրամասները
Հոկտեմբերի 31 2025

HeritageLogo300


«Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին կմիանա Վաղարշապատի քաղաքապետի «Ժառանգության» թեկնածու Արկադի Փայտյանը երկուշաբթի՝ նոյեմբերի 3-ին, ժամը 13:00-ին, կուսակցության Էջմիածնի տարածքային ստորաբաժանման գրասենյակում՝ մամուլի ասուլիսի համար. հասցեն՝ Սուրբ Մովսես Խորենացի, 17/բ:

Փորձ է արվում ամբողջատիրություն ստեղծել. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Հոկտեմբերի 24 2025

Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի և Անդրանիկ Գրիգորյանի մամուլի ասուլիսը

Դիտեք Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի և նախագահ Անդրանիկ Գրիգորյանի մամուլի ասուլիսը «Sputnik Արմենիա»-յի մուլտիմեդիոն սրահում՝ 24 հոկտեմբերի 2025թ․-ին:

Ավելին …

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • ...
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10

Վարչության անդամներ

  • Անդրանիկ Գրիգորյան
  • Վանիկ Ալեքսանյան
  • Հայկ Գասպարյան
  • Տաթեւիկ Գամաղելյան
  • Նուբար Հակոբյան
  • Գագիկ Մարգարյան

Ժպտա՛ ツ

Անդամագրություն

Անդամագրություն


Դեպի վերև

© 2026 «Ժառանգություն» կուսակցություն