«Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղեգծով՝ ազատական, կառավարման ժողովրդավարական համակարգի կողմնակից քաղաքական ուժ է, որն առաջնային խնդիր է համարում Հայաստանի Հանրապետության՝ որպես ժողովրդավարական, իրավական, իր ներքին ու արտաքին քաղաքականությունն ազգային ինքնիշխան շահի հիման վրա կառուցող զարգացած պետության կայացումը:

«Ժառանգության» գործունեության գլխավոր նպատակն է` հենվելով համամարդկային եւ ազգային արժեքների, անցյալի քաղաքակրթական ժառանգության վրա, նպաստել հայ ժողովրդի բարեկեցիկ, արժանապատիվ կյանքի հաստատմանը եւ գալիք սերունդներին ժառանգել ազատ, ուժեղ ու բարգավաճ Հայրենիք: Կուսակցությունը վճռել է մասնակցել Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման ընտրովի մարմինների կազմավորմանը եւ դրանց գործունեությանը, ինչպես նաեւ երկրի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքին:

«Ժառանգությունը» հիմնվել է 2002թ.-ին: 2005թ. հունիսի դրությամբ կուսակցությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ունի 28 գրասենյակ եւ տարածքային 46 ստորաբաժանում: