Հարցազրույցում քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը վերլուծում է Հայաստանի առջև ծառացած լուրջ անվտանգային մարտահրավերները և գործող իշխանության վարած քաղաքականության հետևանքները։ Նա պնդում է, որ երկիրը կորցրել է իր ռազմավարական դիմադրողականությունը, իսկ զիջումների գնալու պատրաստակամությունը միայն մեծացնում է նոր պատերազմի հավանականությունը։

Երեսունհինգ տարի առաջ այս օրը վերահռչակվեց Հայաստանի Հանրապետությունը։
Ուրիշը չկա և չի՛ լինելու։
Ինչպե՞ս ենք նշանավորելու հաջորդ տարեդարձը՝ ի՞նչ տարածքով, կարգավիճակով ու ինքնությամբ, տակավին մեր ձեռքում է, մեր վճռորոշ կամքում։
Դրանից հետո որքան էլ խոսենք-բանաստեղծենք, գործ անելու ճակատագրական պատուհանը տևապես կփակվի, և միասին կտեսնենք, թե օտարի բերած «մեր վերջը» որն է լինելու։
Անկի՛ բռնապետությունը, ապրի՛ Հանրապետությունը։
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
23 սեպտեմբերի 2026
Երևան
«Սա խաղաղության ճանապարհ չէ, սա հաշտեցման ճանապարհ չէ, սա Հայաստանի այսօրը և վաղը դատապարտելու ծուղակ է»,- պնդում է ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցը mediahub.am-ին՝ 10 սեպտեմբերի 2026թ․-ին:
«Հայելի» ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը՝ այն որակելով որպես պետականազրկման ընթացք։ Նա մտահոգություն է հայտնել Արցախի կորստի, հայկական տարածքների հետագա զիջումների և ինքնիշխանության կորստի վերաբերյալ։
Արցախի Հանրապետության հռչակման 35 ամյակի առիթով այսօր Եռաբլուր էր այցելել ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Լրագրողների հետ զրույցում նա խոսել է Արցախի անկախության օրվա խորհրդի և հայ ժողովրդի ազգային իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։

