Ծանուցում

«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումար
2026թ. մարտի 28-ին, ժամը 12:00-ին
«Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ
Երզնկյան 75, Երեւան
Մուտքն ազատ է
«Ե՛Վ ԴՈՒ, Ե՛Վ ԴՈՒ». Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները

Ցեղասպանության մեղսակից եւ մասնակից է նա, ով հրամայել է, կատարել է կամ վկայել է նախաստորագրումը կամ ընդունումը մի պաշտոնագրի, ըստ որի՝ հայ մարդու, ողջ հայության եւ Հայաստան պետության իրավունքների իրացմանը միտված միջազգային բոլոր հայցերը պետք է չեղյալ համարել՝ առանց մեր գերիների ու պատանդների ազատ արձակման եւ առանց արցախահայության երաշխավորված տունդարձի ու ժառանգության պաշտպանության:
Սպիտակ տնից մի լուսանկար կունենանք, ոչինչ չի փոխելու այդ թուղթը, Փաշինյանը վախից զիջման է գնում. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
Վաշինգտոնում եթե առանց արցախահայության վերադարձի և գերիների ազատ արձակման խնդրի պայմանագիր ստորագրվի կամ նախաստորագրվի, նշանակում է՝ մեղսակից են ցեղասպանությանը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։
Հայաստանին նոր փրկիչ պետք չէ, հավաքական շարժում է պետք. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցը news.am-ին՝ 1 օգոստոսի 2025թ․-ին:
ՆԱԽ՝ ԴՈՒ ՏՈՒՐ. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
Աստծո առջեւ ուխտդ դրժելու, բարձրագույն կոչմանդ անհավատարիմ լինելու, մեղքերիդ քավությունը մեկնարկելու համար դու նախ ազատիր պաշտոնդ, սենյակդ, հանրապետությունը:
Նոր հետո, որպես քաղաքացի, հավատացյալ կամ անկարգավիճակ, վերջնագրիր՝ ում ուզես, ասպատակիր՝ ուր ուզես:
Արդեն առանց դիմակների, զենքի, օրենքի խեղմամբ պետությունից թռցրած իրավասության եւ բռնամիջոցների:
Հայաստանն ու Մայր Աթոռը վկա՝ դա կդառնա քո տղամարդության, ոչ՝ մարդության իրական սաղմոսը եւ երկրպագությունը:
Առաջինը դու ես եւ, ուրեմն, դու պետք է լինես: Հերթը քեզնից է սկսվում:
Ճամփա տուր, «եղբայր», ժամանակով իմ հաջորդ, էությամբ՝ իմ նախկին:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
22 հուլիսի 2025
Երեւան
Ինչպե՞ս ՌԴ-ն թույլ տվեց՝ թուրքական զորքը մտնի այստեղ․ Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցը hayeli.am-ին՝ 14 հուլիսի 2025թ․-ին:
