ԽԵՆԹԵՐՆ ԵՆ ԳՏՆՈՒՄ ՀՆԱՐ. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները

Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար…
Այսօր ևս պարտավոր ենք առաջնորդվել ճանաչված ու անճանաչ մեր խենթ-հերոսների լուսեղ պատգամով, վարքով եւ անհավանական հնարով։
Անգամ սարդարապատյան պետական սրբավայրում իրենք զիրենք եռագույն ժապավենով ինքնահերոս կարգածները խամրում են, հյուլե դառնում նրանց կենարար ժառանգության մինչեւիսկ ստվերի դիմաց։
Ղողանջող զանգերը վկա՝ արժանի լինենք, իրավատեր ու միացյալ։
Զոհասեղանին Հայաստանն՝ ինքն է…
Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան
28 մայիսի 2025
Երեւան
Բոլոր նախկին առաջարկներից որ մեկն էլ լիներ` մեզ համար հրաշալի կլիներ. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները

Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
- Գնահատեք իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը:
Փաշինյանին առաջիկայում հեռացնել հնարավոր է, բայց մի դեպքում. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
«Ես կարծում եմ՝ թե ընտրություններով, թե ընտրություններից դուրս կարելի է վիճակ փոխել, եթե մենք նաև փոխվենք հընթացս և մինչ այդ։ Դա պետք է լինի և, իմ կարծիքով, լինելու է։ Սա ես չեմ ասում որպես մարգարեություն կամ կանխատեսում, ուղղակի Հայաստանի ապագան ապահովելու համար, կռվելու, շնչելու, թեկուզ մի նշույլ հնարավորություն ունենալու միակ եղանակն է։
«Իրենք կարգով, թե արտակարգ՝ կանցնեն, կգնան, և մենք պիտի որոշենք՝ ինչպես պիտի շարունակենք մեր կյանքը»․ Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
«Բոլոր սերունդներին պատկանող տոն է, նվաճում է, ոչ միայն անցյալի, այլև ապագայի։ Սա միասնական տոն է, և ոչ ոք իրավունք չունի որևէ մասնիկ հանելու Եռատոնից»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
ՇՈՒՇԻ-33․ Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները

Հրաշք, հոգեվարք եւ… հարություն։
Մեր ինքնագույն, խորիմաստ ու ամենասեր փարոս-քաղաքը դարերով իր մարմնի վրա եւ հոգու մեջ ապրել է կյանքի մատուցած յուրաքանչյուր եղանակը։ Տանջանք ու բերկրանք, բռնազավթում ու հատուցում, մահ ու կյանք։
Եթե այս աշխարհում կա հավերժություն, այդպես էլ հավատում ենք՝ հենց Շուշին է, առաջին հերթին, որ հավերժ է։
Ինչպես մեր սերնդի օրերին եւ հերոսների արյամբ՝ նա ազատության կարճատեւ շունչն առավ, այդպես էլ շարունակում է խորհրդանշել ամենատարրական, ամենադաժան կենսադասը։
Պատասխանատվությունն ստանձնելու համար է՝ երբեք չչարաշահելու, ուրիշների վրա չբարդելու եւ, կարեւորը, ամեն րոպե, զօրուգիշեր փայփայելու, պահել-պահպանելու համար։
Չկարողացանք։
Հիմա, սակայն, աննահանջ աշխատելու, արարելու, մեր հայրենիքի հավերժությանն արժանանալու հանգրվանն է։
Հարությանը կարելի է միայն այս ճանապարհով հասնել՝ մենք եւ մեր սերունդները։
Ցավի, կսկիծի, նվաստացման ու մատնության դավադիր բառապաշարից այն կողմ՝ այսօր պիտի կոչենք՝ հազար փա՛ռք երկիր պահողներին եւ… հառա՛ջ, «հառա՛ջ, նահատակ ցեղի անմահներ»։
Միաշունչ եւ միակամ՝ կեցցե՛ն Շուշին, Արցախը, Հայաստանը համայն։
Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան
8 մայիսի 2025
Երեւան
«Նրա հանցանքը չի՛ մոռացվելու. իրենց ժամն է մոտենում»․ Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
«Այն, ինչ որ տեղի ունեցավ 110 տարի առաջ, և ինչ տեղի ունեցավ էս վերջին մի քանի տարին, շատ ավելի մեծ էր, ընդարձակ, քան սոսկ ցեղասպանություն։ Ցեղասպանություն ասելը քիչ է։ Դա մի ողջ հայրենիքի, ժողովրդի, քաղաքակրթության ոչնչացումն էր՝ մարդկության ոչնչացումը։
․․․ Այս ուխտի քայլքի մեջ չպիտի մեկնաբանեմ Ձեր բարի հարցը։ Ես համարում եմ, որ Հայաստանի բարձր ղեկավարությունը գտնվում է հենց այստեղ, այս ճեմուղու վրա և գիտի իր իրավունքը, այն հարվածները, որ մենք ստացել ենք այս քանի տարիներին, և այն պահանջը, որ մենք պիտի վերականգնվինք և մեր իրավունքի տերը դառնանք։ Իսկ ինչ իրենք կասեն՝ փաստացի ժամիշխանները, իհարկե մեր միջազգային գործերի համար խոչընդոտ է, արգելք, հակապետական մոտեցում է, բայց իրենք չէ, որ պիտի իրենց խոսույթով ստիպեն, որ Հայաստանի քաղաքացին, բոլոր հայերը ամբողջ աշխարհով՝ գյուղում և քաղաքում, իջնեն իրենց «պլենդուզի»․․․»,- ասել է պրն Հովհաննիսյանը։
