ՀԱՎԵՐԺ ՀՌՉԱԿԱԳԻՐ. Րաֆֆի Հովհաննիսյան

35 տարին այսօր բոլորող Անկախության մասին հռչակագիրը մեր պետականության միակ մաքրամաքուր, բյուրեղյա գաղափարական ակունքն է:

Կենարար, մինչևիսկ գոյութենական նշանակության մեր այս հավատո հանգանակը փոփոխման կամ անհետացման ենթակա չէ: Այն հարատև է:

Ժամիշխանները և անգամ իրենց սահմանադրությունները, ամեն տեսակի սուտն ու կեղծիքը գալիս են՝ կգնան, բայց դարակազմիկ հիմնագիրը մնում է միշտ:

Անցեք արդեն, չարացած, օտարացած, իրական մեր ոսոխներ: Առ ոչինչը դուք եք:

Իսկ Հռչակագիրը՝ հավերժ շնորհավոր:

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
23 օգոստոսի 2025
Երևան