Tatevik Gamaghelyan

Ծնվել է 1982թ. հուլիսի 6-ին Գյումրիում:

2004թ. ավարտել է Երեւանի Տնտեսաիրավագիտական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «ֆինանսներ եւ վարկ» բաժինը`ստանալով բակալավրի կոչում:

2013-16թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի «Տնտեսագիտություն եւ կառավարում» ֆակուլտետի «հաշվապահական հաշվառում եւ աուդիտ» բաժինը` ստանալով մագիստրոսի կոչում:

2007-14թթ. աշխատել է «Յունիբանկ» ԲԲԸ(ՓԲԸ)-ում՝ որպես մենեջեր, ապա գլխավոր մենեջերի ժ/պ:

2014-15թթ. աշխատել է «Ալֆա Ինվեստ» ՍՊԸ-ում` որպես հաճախորդների հեռահար սպասարկման մասնագետ:

2015-17թթ. աշխատել է «Մեդիապլան» ընկերությունում`որպես ֆոկուս խմբի հարցազրուցավար 2018թ.-ին կարճաժամկետ աշխատանքային պայմանագրով (3ամիս) աշխատել է Սիլ Ինշուրանս ԱՓԲԸ-ում` որպես վաճառքի մասնագետ:

2018թ. մարտ ամսից-2018թ. դեկտեմբեր ամիսը աշխատել է «ՀԱՏԻՔ» ՍՊԸ-ում որպես Մարքեթինգի մասնագետ:

2019թ. աշխատում է`

  1. «Բի Սեյֆ» Գրուպում` որպես պարտքերի հավաքագրման վարչության մասնագետ,
  2. որպես հրավիրյալ մասնագետ դասավանդում է Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանում եւ քոլեջում:

Ամուսնացած չէ: