
Վահագն Բայրամյանը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 4-ին՝ Երևանում։
2006 թվականին գերազանցությամբ ավարտելով դպրոցը, նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ Ավարտել է գերազանցությամբ՝ 2010 թվականին։
2010-2012 թվականներին ուսումը շարունակել է նույն ֆակուլտետի Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի մագիստրատուրայում՝ ևս ավարտելով գերազանցությամբ։
2017 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հաշվողական մաթեմատիկա» մասնագիտությամբ՝ «n-ճշգրիտ և GCₙ բազմությունների նոր հատկություն» թեմայով՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2011-2019 թվականներին աշխատել է «Հայկական Ծրագրեր» ընկերությունում՝ որպես ծրագրավորող՝ մասնակցելով տարբեր տեխնոլոգիական նախագծերի իրականացմանը։
2019-2023 թվականներին դասավանդել է Մաթեմատիկական անալիզ և Կոմպլեքս անալիզ առարկաները Երևանի պետական համալսարանում։ Այդ ընթացքում տարբեր ժամանակահատվածներում դասավանդել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։
2020 թվականից հանդիսանում է «Ժառանգություն» կուսակցության անդամ։
Վահագն Բայրամյանը մի շարք ստարտափների համահիմնադիր է և ներգրավված է նորարարական ու կրթական նախաձեռնություններում։