Andranik Grigoryan

Ծնվել է 1982 թվականի մայիսի 21-ին Դիլիջան քաղաքում:

1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Բյուրեղավանի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցը:

2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումներից մեկում:

2006-2011թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտության ֆակուլտետի պատմության բակալավրիատը:

2011-2013թթ. գերազանց առաջադիմությամբ մագիստրոսական կրթություն է ստացել համանուն ԲՈՒՀ-ի միեւնույն բաժնում՝ ստանալով մանկավարժ-պատմաբանի մասնագիտական որակավորում:

2013-2017թթ. հետբուհական կրություն է ստացել Հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավունքի եւ քաղաքագիտույթան ինստիտուտի միջազգային հարաբերությունների ամբիոնում: Մի շարք գիտական  ու  քաղաքական հոդվածների հեղինակ է:

2016 թվականին վերապատրաստվել է Գերմանիայի Օթցենհաուզենի Եվրոպական ակադեմիայում:

2002-2012թթ. աշխատել է Նոր-Հաճընի «Արեւակըն» ադամանդագործական ձեռնարկությունում:

2010 թվականից մինչեւ օրս աշխատում է Բյուրեղավանի Ս.Վարդանյանի անվան ավագ դպրոցում որպես պատմության ուսուցիչ:

2012 թվականից հանդիսանում է «Ժառանգություն» կուսակցության անդամ:

2012 թվականին ղեկավարել է «Ժառանգություն» կուսակցության Բյուրեղավան քաղաքի նախընտրական շտաբը:

2013 թվականին եղել է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական  Կոտայքի մարզային շտաբի պատասխանատու ղեկավարը:

2014 թվականին ընտրվել է  «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, 2017թ.՝ կուսակցության միջազգային հարցերով քարտուղար:

2019թ. մարտից՝ կուսակցության նախագահ:

Ամուսնացած է: