Ծնվել է 1976 թվականի հունվարի 28-ին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում:
1993 թվականին ավարտել է Գյումրիի Բալատոնի անվան թիվ 33 ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցը:
1993-1998թթ. սովորել և ավարտել է Երեւանի Ժողովրդական Տնտեսության ինստիտուտի (այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետի Էկոնոմիկայի պետական կարգավորում բաժինը՝ ստացել է տնտեսագետի որակավորում:
1998-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2000թ.ից սկսած մինչև այսօր աշխատում է տարբեր կազմակերպություններում որպես գլխավոր հաշվապահ և ֆինանսական տնօրեն:
2005 թվականից հանդիսանում է «ՆԻԳ Տրաստ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենը:
2012 թվականից հանդիսանում է «Ժառանգություն» կուսակցության անդամ:
2017 թվականից «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: