Ծնվել է 1965 թվականի մարտի 26-ին, Երեւանում:
Ազգությամբ՝ հայ:
Քաղաքացիությունը՝ Հայաստանի Հանրապետություն Կրթությունը Սովորել է Երեւանի թիվ 50 միջնակարգ դպրոցում, կինոմեխանիկների դպրոցում:
1990թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ինքնագործ կինո-ֆոտո ակումբի ղեկավարների բաժինը, ինչպես նաեւ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը:
1983-85 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակի ավիացիոն ուսումնական զորամասերից մեկում, Ուկրաինական ԽՍՀ, Վիննիցայի մարզ:
1985-86-ին աշխատել է «Հայրենիք» կինոթատրոնում, որպես կինոմեխանիկ:
1987-89 թվականներին աշխատել է Պատանի հնգամարտիկների դպրոցի ակումբի տնօրեն:
1989-90 թվականներին աշխատել է մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինո-ֆոտո վարպետության ամբիոնում որպես կինո-վարպետ:
1990-92 թվականներին աշխատել է «Գիտակներ» գիտա-արտադրական կոոպերատիվում, որպես խմբագիր:
1992 թվականին աշխատել է «Կանչ» մանկապատանեկան թերթում, որպես նամակների բաժնի խմբագիր:
1993-2000 թվականներին աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության «02» շաբաթաթերթում, որպես լուսանկարիչ-թղթակից, սեփական թղթակից, բաժնի խմբագիր:
2000-2008 թվականներին աշխատել է «Ծանոթություն» եւ այլ թերթերի խմբագրություններում, որպես գլխավոր խմբագիր:
2002 թվականից առ այսօր հանդիսանում է ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում տպագրվող արեւելահայերեն լեզվով մի շարք բազմաբնույթ թերթերի հեղինակը եւ գլխավոր խմբագիր:
2007 թվականի մայիսի 12-ից «Ժառանգություն» կուսակցության անդամ է : Նույն թվականից Շենգավիթ կառույցի խորհրդի անդամ, 2013-2019 թթ.՝ կառույցի ղեկավար:
2017 թվականից «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ է:
Ընտանեկան դրությունը ամուսնացած է, ունի հինգ երեխա՝ երեք տղա եւ երկվորյակ աղջիկներ, մեկ թոռ: