RSC
Featured

ՍԱ Է ԱՅՆ ՕՐԸ. Րաֆֆի Հովհաննիսյան

 ՍԱ Է ԱՅՆ ՕՐԸ. Րաֆֆի Հովհաննիսյան

Երեսունհինգ տարի առաջ այս օրը վերահռչակվեց Հայաստանի Հանրապետությունը։

Ուրիշը չկա և չի՛ լինելու։

Ինչպե՞ս ենք նշանավորելու հաջորդ տարեդարձը՝ ի՞նչ տարածքով, կարգավիճակով ու ինքնությամբ, տակավին մեր ձեռքում է, մեր վճռորոշ կամքում։

Դրանից հետո որքան էլ խոսենք-բանաստեղծենք, գործ անելու ճակատագրական պատուհանը տևապես կփակվի, և միասին կտեսնենք, թե օտարի բերած «մեր վերջը» որն է լինելու։

Անկի՛ բռնապետությունը, ապրի՛ Հանրապետությունը։ 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
23 սեպտեմբերի 2026
Երևան