- Մանրամասները
Սիրելի հայրենակիցներ, այսօր մայիսի 9-ն է՝ Հայոց փառապանծ Մայիսյան եռատոնը, մեկտեղումը Հայրենական մեծ պատերազմում մեր քաջորդիների հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման:
- Մանրամասները
8 մայիսի 2019թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը եւ փոխնախագահ Նարինե Դիլբարյանը հանդիպում ունեցան Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Սանգվան Յոգեշվարի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց պատմական խոր ակունքներ ունեցող հայ-հնդկական հարաբերություններին, ինչպես նաեւ քննարկվեց ներքին ու արտաքին քաղաքականությանը, հայ-հնդկական համագործակցությանը առնչվող հարցերի լայն շրջանակ:
- Մանրամասները
Մեր պետության ընտրական գործընթացների ժամանակագրությունը հարուստ է բացասական նախադեպերով ոչ միայն համապետական, այլեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համապատկերում:
- Մանրամասները
«Ժառանգություն» կուսակցությունը Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ հաստատակամ է տարբեր հարթակներում 1915 թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց մեծ Ցեղասպանության, մեծ հայրենազրկման միջազգային ճանաչման գործում իր շարունակական ավանդը ներդնելու:
- Մանրամասները
2018թ. ապրիլ 23-ը մեր նորօրյա ժամանակագրության կարեւորագույն հանգրվաններից է: Հարյուր հազարավոր արժանապատիվ հայեր միակամ «ոչ» ասացին հանցավոր իշխանության վերարտադրության բոլոր փորձերին, ինչը դարձավ խաղաղ ընդվզման միջոցով Նոր Հայաստանի կերտման դժվարին շրջափուլ, որի հիմքում ժողովրդի հավաքական կամքի առջեւ իշխող խմբավորումների անզորությունն էր: