«Մերիի հարցը» նախագծի այս շաբաթվա հյուրը ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն է։
24News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով համապետական ընտրություններին իրենց չմասնակցելուն և այլ ուժերի հետ համագործակցությանը, Հովհաննիսյանն ասաց․ «Դաշինքով գնալու լուծումներ ենք փնտրել «Ուժեղ Հայաստանի», «Ապրելու երկրի», Թաթոյանի հետ՝ չստացվեց, բայց աջակցում ենք իրենց»։




