«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Նոր Հայաստանին սպասելիս» թեմայով։ Բանախոսներն են՝ Րաֆֆի Հովհաննիսյան՝ «Ժառանգություն կուսակցության խորհրդի նախագահ, Անդրանիկ Գրիգորյան՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ:

 

28 սեպտեմբերի 2019թ., Գյումրի: «Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում գումարեց իր քաղաքական խորհրդի հանրապետական հերթական նիստը:

 

Խաղաղությունն ու բարեկեցությունը, արդարությունը հաստատվելու են անկախ և միացյալ հայրենիքում

28 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ հանրաքվե գումարվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիների 94,39 տոկոսը «կողմ» քվեարկեց մեր անկախությանը. սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:

 

Սիրելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի 2-ը հայ ժաղավրդի նվիրական ու հիշարժան օրերից է: 28 տարի առաջ այս օրը Արցախի ժողովուրդն իր կողմից ընտրված իշխանությունների միջոցով հռչակեղ անկախությունը խորհրդային Ադրբեջանից: Այդ օրվանից սկսած սեպտեմբերի 2-ը տոնում ենք որպես Արցախի Հանրապետության օր:

«Ժառանգություն» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ազատության համար պայքարը հարատև է և անդադար: Արցախյան ազատամարտը ողջ հայ ժողովրդի պայքարն է հանուն ազարտության ու անկախության: Բոլորիս մաղթում ենք տոկունություն, հաստատակամություն և միասնություն: Միայն այսպես կարող ենք հասնել մեր համազգային իղձերի իրականացմանը։

 

«Ժառանգություն» կուսակցություն
Երևան, 02.09.2019