- Մանրամասները
ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ Սահմանադրության, պետական խորհրդանիշների հնարավոր փոփոխության մասին հարցին։ Կարծիք հայտնել արտաքին քաղաքական բնագավառում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ կապված Հայաստանի և Արցախի ճակատագրի հետ:
- Մանրամասները

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` ՀՀ իշխանությունները կորցրել են իրենց լեգիտիմությունը, ինքնապաշտ են և ուզում են հայոց պատմությունը սկսել իրենցից, ինչը թե՛ դրսի ճնշումն է, թե՛ թշնամիների պահանջը։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ իշխանությունը շարժվում է թշնամու թելադրանքով և պատրաստ է Ադրբեջանին միակողմանի տարածքներ զիջել` պատրվակ բերելով Ալմա Աթայի հռչակագիրը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։
- Մանրամասները

Երեւան: «Ժառանգություն» կուսակցությունը ս․թ․ մարտի 10-ին քաղաքական խորհրդի ընդլայնված կազմով հատուկ նիստ էր հրավիրել:
- Մանրամասները

Բուխարեստ, Ռումինիա։ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ելույթ է ունեցել մարտի 6-ից 7-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում:
- Մանրամասները
Հատված հարցազրույցից․ «․․․Այս իշխանության որոշումներով կամ ոչ կոմպետենտ կառավարմամբ մենք մեզ հեռացրել ենք դիվանագիտական սեղանի մոտ աթոռ ունենալուց, խոսք ունենալուց, և անգամ վետո ունենալու իրավունքից՝ տալով պատասխանատվությունը մեր երկրի ապագայի համար թե՛ արտաքին ուժերին, թե՛ նաև օրվա քմահաճույքին։ Դրա համար ես կարծում եմ, և մեծ ցավով եմ ասում, որովհետև ժողովուրդը մեծ հույսեր ուներ տարիներ առաջ, որ այս իշխանությամբ ակնկալել, որ Հայաստանը պիտի վերականգնի իր դիրքերը, իր ինքնիշխանությունը, իր տարածքային ամբողջականությունը, իր արժանապատվությունը, կարծում եմ՝ պատրանքային մոտեցում է»։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում:
