1969 թ. Ավարտել է Էջմիածնի շրջանի Սամաղար գյուղի միջնակարգ դպրոցը:
1970-1975թթ. սովորել և ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռոմանոգերմանական ֆակուլտետի ֆրանսերեն լեզվի բաժինը:
1998թ. «Տնտեսագիտություն» առարկան դասավանդելու արտոնագիր ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի եւ Պատանեկան նվաճումներ կազմակերպությունից:
2002թ. «Մարդու Իրավունքներ», «Քաղաքացիական կրություն» և «Պետության և Իրավունքի Հիմունքներ» առարկաները դասավանդելու արտոնագիր ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի եւ Պատանեկան նվաճումներ կազմակերպությունից:
1996 թվականից աշխատում է պրոռեկտոր Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանում, Ֆրանսերեն լեզվի ուսուցիչ «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի միջնակարգ դպրոցում և մանկավարժական ֆակուլտետում:
1991-1998թթ. Աշխատել է Ֆրանսերեն լեզվի ուսուցիչ Էջմիածնի Ներսիսյան վարժարանում, ուսումնական գծով փոխտնօրեն:
1988-1991թթ. Աշխատել է Տնօրեն Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղի միջնակարգ դպրոցում:
1978-1991թթ. Աշխատել է Ֆրանսերեն լեզվի ուսուցիչ Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղի դպրոցում:
1975-1978թթ. Աշխատել է Ֆրանսերեն լեզվի ուսուցիչ Կամոյի շրջանի Սարուխան գյուղի դպրոցում:
2002 թվականից «Ժառանգություն» կուսակցության անդամ է:
Տիրապետում է՝ Հայերեն (մայրենի), Ռուսերեն (ազատ), Ֆրանսերեն (մասնագիտական) լեզուներին:
Ամուսնացած է, ունի որդի և երկու դուստր: