Երեւան: «Ժառանգություն» կուսակցությունը մարզերից ստացել է հավաստի տեղեկություններ, որ խորհրդարանական մոտալուտ քարոզարշավի ժամանակ ՀՀ մարզային հեռուստաընկերություններին բանավոր հրահանգվել է չլուսաբանել կուսակցությունների քարոզարշավը: Ավելին` տեղական որոշ հեռուստաընկերություններ քարոզարշավը լուսաբանելու նպատակով մասնակցել են մրցույթների, շահել դրամաշնորհ, բայց հիմա նրանց արգելվում է այն իրականացնել:

Պարոն Վոլքեր Կաուդերին
ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական ղեկավար
Բունդեսթագ, Բեռլին
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Երեւան: «Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության անդամները, կուսակցության համակիրները, այլ կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ երեկ հանդիպեցին ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Երեւան: Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ եւ ԵԺԿ-ին անդամակցության հանգրվանից ելնելով` հիմնվել է «Ժառանգություն» կուսակցության Հատուկ ծրագրերի պատասխանատուի պաշտոն, որը վստահվել է Լուսինե Պետրոսյանին:

Հարգելի հայրենակիցներ,
Վերջերս բոլոր լրատվական միջոցներով, ինչպես նաեւ տարբեր բանավեճերում, շոշափվում են խորհրդարանական ընտրությունների հետ կապված բացառապես ենթադրյալ ցուցակները, դաշինքները, կարծես թե բնակչության ուշադրությունը շեղելով ավելի կարեւոր թեմաներից, մասնավորապես նրանից, թե ինչ սոցիալական բնույթի ծրագրեր են որդեգրել թե հասարակությանը հանրահայտ եւ թե նոր կուսակցություններն ու դաշինքները:

