
Երեւան: Այսօր Եվրամիության երեւանյան կենտրոնակայանում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին հյուրընկալեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում ու Վրաստանում հավատարմագրված` Եվրամիության երկրների դիվանագետներ: Հանգամանորեն քննարկվեցին նախընտրական իրավիճակին, խորհրդարանական ընտրությունների ընթացիկ քարոզարշավին առնչվող հարցեր, ինչպեսեւ ժողովրդավարության վճռակամ մարտահրավերը, որի առջեւ կանգնած է Հայաստանը:





