
«Ժառանգության» նախընտրական շտաբը միանում է ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների հայտարարությանը, որտեղ մասնավորապես ասվում է. «Կարեւորելով 2012թ. Աժ ընտրությունների անցկացման որակն ու պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը եւ հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ, 48-րդ եւ 67-րդ հոդվածների դրույթները, որոշեցինք դրսեւորել միասնական կամք, միավորել մեր հնարավորությունները, եւ համատեղ ջանքերով ՀՀ հնարավորինս մեծաքանակ ընտրական տեղամասերում իրականացնել քվեարկության գործընթացի եւ արդյունքների ամփոփման տեսանկարահանում' չխախտելով քվեարկության գաղտնիությունը»:




