- Մանրամասները

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբն արձանագրում է, որ ս.թ. մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մթագնված են բազմաթիվ ընտրախախտումներով:
Այսպես` ընտրակաշառքների եւ կեղծ բարեգործությունների ծավալները հասան աղաղակող չափերի, որոնք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ աննախադեպ բարձր ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա:
- Մանրամասները

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը առավոտվանից ահազանգներ է ստանում ընտրատեղամասերից՝ ընտրած քաղաքացիների անձնագրերում դրոշմակնիքների համար նախատեսված թանաքների՝ օրենքով սահմանված ժամկետից շուտ, իսկ ավելի ստույգ՝ մի քանի րոպեի ընթացքում անհետանալու մասին:
- Մանրամասները

Երեւան: Մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ողջույններ փոխանակեց եւ զրույց ունեցավ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հետ: Այնուհետեւ նա հանդիպեց ու իր դիտարկումները ներկայացրեց վաղը կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ, ԵԽԽՎ եւ Եվրախորհրդարանի ներկայացուցիչներին:
- Մանրամասները

«Ժառանգության» նախընտրական շտաբը միանում է ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների հայտարարությանը, որտեղ մասնավորապես ասվում է. «Կարեւորելով 2012թ. Աժ ընտրությունների անցկացման որակն ու պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը եւ հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ, 48-րդ եւ 67-րդ հոդվածների դրույթները, որոշեցինք դրսեւորել միասնական կամք, միավորել մեր հնարավորությունները, եւ համատեղ ջանքերով ՀՀ հնարավորինս մեծաքանակ ընտրական տեղամասերում իրականացնել քվեարկության գործընթացի եւ արդյունքների ամփոփման տեսանկարահանում' չխախտելով քվեարկության գաղտնիությունը»:
- Մանրամասները

Երեւան: Մայիսի 1-ին Երեւանի Ազատության հրապարակը լեփլեցուն էր ժպտացող, երգող ու պարող հազարավոր քաղաքացիներով: «Ժառանգություն» կուսակցության հրավերով հայաստանցիների առջեւ ելույթ ունեցան սիրված երգիչներ Հարութ Փամբուկչյանը եւ Ռուբեն Հախվերդյանը: Նրանց կատարմամբ «Սարերի քամի» երգը, որով մեկնարկել էր «Ժառանգության» քարոզարշավը, վերածվեց համաժողովրդական տոնախմբության` համերգ-հաղթահավաքի, որտեղ հնչեցին հիշարժան շատ երգեր` ներկաներին տեղափոխելով իրենց կենսագրության տարբեր տարիներ:
