ՀՀ անկախության տոնի առիթով Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ ուղերձով

Երեւան: Հայաստանի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) երեկ ուղենշային խոսքով հանդես եկավ ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովիկ Հակոբյան

Երեւան: Սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններում Ծաղկաձոր քաղաքում առաջադրված են քաղաքապետի երկու թեկնածու՝ ՀՀԿ-ից եւ «Ժառանգությունից»:

Րաֆֆի Հովհաննիսյանը չի վերցնում ԱԺ մանդատը

Երեւան: «Ժառանգություն» կուսակցության վարչությունը սեպտեմբերի 9-ի նիստում հավանություն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանի զեկուցմանը եւ նախագահական ընտրություններին ընդառաջ հարգեց պատգամավորական մանդատը չվերցնելու նրա որոշումը:

«Ժառանգության» թեկնածուները ՏԻՄ ընտրություններում

Երեւան: Սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններում «Ժառանգությունը» Կապանում առաջադրել է Սամվել Հայրապետյանի, իսկ Մասիսում Գեւորգ Մինասյանի թեկնածությունը՝ քաղաքային ավագանու անդամի համար:

Պուտինի Եվրասիական Միությունը եւ Հայաստանի «ոչ»-ը

ՆԱՏՕ - ի գլխավոր քարտուղարի այցի նախօրեին

Եվրասիական Միությունը ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից առաջադրված գաղափար է, որը շատերին թվում է երկու տասնամյակ առաջ աշխարհի քարտեզից վերացած ԽՍՀՄ-ի հոգեդարձման փորձ: Թերեւս զուր… խորհրդային ՊԱԿ-ում ծառայած մարդը հազիվ թե իրականության համարժեք ընկալման այնքան խնդիրներ ունենա, որ կարծի, թե այսօրվա Եվրոպայում կամ Ասիայում հնարավոր է ԽՍՀՄ-ի կամ դրա որեւէ նմանակի վերականգնում: ՊԱԿ-ի կադրային սպայից շատ ավելի սպասելի է, որ առաջնաբեմի իր գործողություններն ու քայլերը քող ծառայեն կուլիսներում պրագմատիկ խնդիրներ լուծելու, “ծրագիր մաքսիմում” թմբկահարելով “ծրագիր մինիմում” իրականացնելու համար: