
Երեւան:Այսօր «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հանդիպում է ունեցել Թուրքիայում Միացյալ Թագավորության դեսպանատան Ծրագրային խմբի ղեկավար Սերա Չեթինի եւ Հանրային կապերի ու լրատվության պատասխանատու Քորայ Բալքայայի հետ: Քննարկվել է տարածաշրջանային զարգացումներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:


«Ժառանգություն» կուսակցությունը գոհունակությամբ արձանագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի արդեն հինգերորդ ընտրությունների կայացման փաստը եւ ջերմորեն շնորհավորում է Արցախի ժողովրդին՝ պետականության կերտման ճանապարհին այդ կարեւոր հանգրվանի կապակցությամբ:

