
25 մարտի 2013թ., Երեւան: Արդեն տասնվեցերորդ օրն է՝ Ազատության հրապարակում շարունակվում է Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հացադուլը: Այսօր այստեղ՝ մայրաքաղաքի սրտում, տեղի ունեցավ «Բարեւահեղափոխություն» շարժման քաղաքացիական խորհուրդների հերթական հանդիպումը, որին մասնակցում էին բազում ակտիվիստներ: Այսօրվա խորհրդի հիմնական բանախոսը «Ժառանգություն» կուսակցության միջազգային քարտուղար Ստեփան Սաֆարյանն էր, ում ավելի ուշ միացավ «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ, մտավորական Վարդան Հակոբյանը: Քննարկումը վարում էր Լեւոն Բաղրամյանը:





