- Մանրամասները

Հարգելի՛ գործընկերներ,
2013 թվականի նախագահական ընտրություններից մեծ սպասելիքներ ունեինք բոլորս: Հիմա, հետ նայելով անցած ընտրություններին, մենք պետք է կարողանանք պատասխանել մեկ հարցի՝ արդյո՞ք այս ընտրությունները նպաստեցին մեր հասարակության մեջ վստահության բարձրացմանը, արդյո՞ք ընտրություններից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ համընդհանուր տրամադրվածություն կա ձեռք ձեռքի տված ողջ հասարակությունով առաջ գնալու ու մեր բոլորի հայրենիքը նոր բարձունքների հասցնելու: Անձամբ ես նման համաժողովրդական ոգևորություն չեմ տեսնում: Հասարակության վստահության բարձրացում էլ չեմ տեսնում:
- Մանրամասները

Փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցավ ՀՀ նախագահի ընտրություն, ինչի արդյունքները մեր գնահատմամբ կեղծված են և ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական արդյունքները չեն արտացոլում ընտրությունների իրական պատկերը:
- Մանրամասները

Իմ այսօրվա հայտարարությունում մեջբերում եմ արել Լևոն Խեչոյանի “Արշակ Արքա, Դրաստամատ ներքինի” վեպից:
“Թագը ժողովուրդ է, ժողովուրդը` հող, հողը՝ թագավոր: Իսկ լավ թագավորը՝ ժողովրդի արաժանապատվությունը:”
- Մանրամասները

26 փետրվարի 2013թ., Երեւան: Այսօր ՀՀ նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջինը այցելեց Արմավիր: Նրա հետ էին շատ կողմնակիցներ, «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավորներ, լրագրողներ: Ելույթ ունենալով բազմաթիվ արմավիրցիների առջեւ նա ասաց, որ ողջունում է Արմավիրի քաղաքապետի քայլը, ով տղամարդկություն ունեցավ եւ հրաժարական տվեց: Սակայն նրան պետք է հետեւեն նաեւ ավագանին եւ Արմավիրի մարզի մարզպետը:
- Մանրամասները

26 փետրվարի 2013թ., Երեւան: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:
