Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Գագիկ Ծառուկյանին

02 մարտի 2013թ., Երեւան: Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հանդիպեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Հանդիպմանը ներկա էին մի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչներ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, մյուս կողմից՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանը եւ Վահե Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց դեսպան Հայդի Թալիավինիի հետ

02 մարտի 2013թ., Երեւան: Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ: Կողմերը քննարկեցին հետընտրական Հայաստանում ստեղծված անկանխատեսելի իրավիճակը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հարգանքի տուրք մատուցեց մարտի 1-ի զոհերի հիշատակին

1 մարտի 2013թ., Երեւան: Մայրաքաղաքի փողոցներում տեղի ունեցած ազգային ողբերգության հինգերորդ տարելիցի կապակցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հրավիրել էր բացօթյա մամլո ասուլիս: Ելույթ ունենալով հավաքված քաղաքացիների եւ լրագրողների առջեւ, Հովհաննիսյանը խոսեց 2008թ. նախագահական հերթական ընտրություններից հետո տեղի ունեցած մարտի 1-ի դեպքերի մասին, որի ընթացքում զոհվեցին 8 քաղաքացիական անձինք եւ 2 ոստիկան:

«Այսօր սկսվում է նոր պատմություն»

28 փետրվարի 2013թ., Երեւան: Այսօր առավոտյան ՀՀ ընտրված նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցությանԿենտրոնական գրասենյակում ընդունեց Գերմանիայի դեսպան պրն Ռեյներ Մորելլին: Քննարկվեցին հետընտրական Հայաստանի փոփոխվող քաղաքական դաշտին առնչվող հրատապ հարցեր: Այնուհետեւ Հովհաննիսյանը մեկնեց Կոտայքի մարզ, որտեղ փետրվարի 18-ին մարդիկ տոնել էին աննախադեպ հաղթանակ ընդդեմ վախի, ընտրակաշառքի եւ կեղծարարության:

«Բարեւի» հեղափոխությունը Սյունիքում

27 փետրվարի 2013թ., Երեւան: Այսօր ՀՀ նախագահի հաղթանակած թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը եւ նրա թիմակիցները շարունակեցին համակիրների հետ հանդիպումները Սյունիքի մարզի քաղաքներում: