
Անցյալ շաբաթ` հետեւելով Հարավային Կովկասում, մասնավորապես Ադրբեջանում տեղի ունեցած երկու իրադարձություններին, որոնց միջեւ, թերեւս, կար փոխկապակցություն` Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի զենքի մատակարարումը եւ Ադրբեջանի Շահ Դենիզ-2 հանքավայրի շահագործման իրավունքը Trans-Adriatic Pipeline-ին տրամադրելու որոշումը, հարկ ենք համարում արձանագրել, որ երկու իրադարձություններն էլ անդրադառնում են Հայաստանի Հանրապետության շահերին եւ Հարավային Կովկասի եվրաինտեգրման ընթացքին:





