- Մանրամասները

3 ապրիլի, 2013թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցությունում ցավով տեղեկացանք Պռոշյան ավանում կատարված սարսռեցնող ահաբեկչության մասին, որ ընդհատեց ազատամարտիկ, համայնքապետ Հրաչ Մուրադյանի կյանքը: Մեզանից հեռացավ մարդ, ով վայելում էր սեր եւ հարգանք, ով մասնակից ու հերոս էր Արցախյան ազատամարտի, ով ապրում եւ գործում էր ի շեն եւ բարօրություն հայրենի եզերքի:
- Մանրամասները

30 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Ազատության հրապարակում իր քսաներկուօրյա հացադուլի վերջին երեկոյի ընթացքում Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը մասնակցեց «Բամբիռ» ռոք խմբի եւ հայտնի երգչուհի Լիլիթ Պիպոյանի կատարումներով հագեցած համերգին:
- Մանրամասները

29 մարտի 2013թ., Երեւան: Ազատության հրապարակում գումարված մեծ հանրահավաքում, տասնյակ հազարավոր քաղաքացիների` իրենց նախագահին ուղղված ողջույնների ներքո Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը այսօր հայտարարեց, որ կավարտի իր 22-օրյա հացադուլը Սբ. Զատիկին եւ անմիջապես կմեկնի մարզային հաղթարշավի, ապրիլի 9-ի Նոր Հայաստանի երդմնակալությանն ընդառաջ:
- Մանրամասները

28 մարտի 2013թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ մտավորական Սուրեն Զոլյանի ելույթներով հագեցած քաղաքացիական խորհուրդների շարքի վերջին ակտիվ քննարկմանը մասնակցելուց հետո Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ողջունեց «տասնօրյա այս աննախադեպ ուղեղների գրոհը» եւ խոստացավ իր ամփոփիչ կարծիքը հայտնել մոտ ապագայում:
- Մանրամասները
Նանուր Բարսումյան
21.03.2013
WikiLeaks կայքի կողմից գաղտնազերծված՝ ԱՄՆ դեսպանատան հեռագրերն անգնահատելի տեղեկատվություն եւ պատկերացում են տալիս առ այն, թե ինչպես են ամերիկյան դիվանագետները գնահատում Հայաստանի քաղաքականության ներքին խոհանոցն ընդհանուր առմամբ եւ հիմնական խաղացողներին, ինչպիսին Րաֆֆի Հովհաննիսյանն է, մասնավորապես: Դեսպանատան պաշտոնյաները, երկրի ամենօրյա քաղաքականությունը ներընկալելուն զուգահեռ, բազմիցս բարձրաձայնել են իրենց համաձայնությունը երկրի քաղաքական լանդշաֆտի վերաբերյալ Հովհաննիսյանի գնահատականին: Նրանք շատ անգամ դիտարկել են նրան՝ խորհրդարանում հաճախ միակ ընդդիմադիր խմբակցության առաջնորդին, իբրեւ տարբերվող խառնվածք ունեցող քաղաքական գործչի, ով բացառություն էր «ընդդիմադիր» քաղաքական գործիչների շրջանում: Այնուհանդերձ, ընդհանուր առմամբ բացասաբար էին վերաբերվում նրա արտաքին քաղաքական տեսակետներին՝ այդ ամենը վերագրելով վերջինիս սփյուռքյան արմատներին:
