- Մանրամասները

5 օգոստոսի 2013թ., Երեւան: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Սուրեշ Բաբուին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրադրությանն ու միջազգային զարգացումներին, ինչպես նաեւ հայ-հնդկական երկկողմ հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցեր:
- Մանրամասները

11 հուլիսի 2013թ., Երեւան: Երեկ, հուլիսի 10-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Ասոցացման համաձայնագիրը եւ տարածաշրջանային մարտահրավերները:
Ավելի ուշ՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, խորհրդարանական մյուս ոչ-իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին խմբային հանդիպում են ունեցել պարոն Ֆյուլեի հետ:
- Մանրամասները

4 հուլիսի 2013թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեային:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրադրությանն առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, միջազգային զարգացումների վերաբերյալ նկատառումներ:
- Մանրամասները

Անցյալ շաբաթ` հետեւելով Հարավային Կովկասում, մասնավորապես Ադրբեջանում տեղի ունեցած երկու իրադարձություններին, որոնց միջեւ, թերեւս, կար փոխկապակցություն` Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի զենքի մատակարարումը եւ Ադրբեջանի Շահ Դենիզ-2 հանքավայրի շահագործման իրավունքը Trans-Adriatic Pipeline-ին տրամադրելու որոշումը, հարկ ենք համարում արձանագրել, որ երկու իրադարձություններն էլ անդրադառնում են Հայաստանի Հանրապետության շահերին եւ Հարավային Կովկասի եվրաինտեգրման ընթացքին:
- Մանրամասները

21 հունիսի 2013թ., Երևան: Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նամակ է ուղարկել ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին՝ հետեւյալ բովանդակությամբ.
