- Մանրամասները

ՀՀ ԱԺ նախագահը խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ երկօրյա խորհրդակցությունների արդյունքում հոկտեմբերի 23-ին սահմանել է « Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ դրանց գործունեության կարգը» եւ դրա վրա հենվող ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունը՝ «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների տեղերի բաշխման սահմանաքանակի մասին»:
- Մանրամասները

23 հոկտեմբերի, 2013թ., Երեւան: Հոկտեմբերի 22-ին կայացավ«Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ: Նիստում քննարկվող հարցերի թվում վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ ԱԺ խմբակցության նորընտիր ղեկավար Զարուհի Փոստանջյանը զեկուցեցին կուսակցության խորհրդարանական խմբակցությունում կատարված փոփոխությունների մասին:
- Մանրամասները

«Ժառանգություն» կուսակցությունը խիստ մտահոգ է Հայաստանի Հանրապետությունում օրըստօրե վատթարացող սոցիալ-տնտեսական եւ քաղաքական վիճակից՝ գնահատելով այն որպես օրհասական ու անհապաղ արձագանք պահանջող:
- Մանրամասները

14 հոկտեմբերի 2013թ., Երեւան: Օրերս «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ վարչության անդամ, մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը կուսակցության երիտասարդների եւ համակիրների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին կուսակցության դիրքորոշումը վերջին ամիսների Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ:

