- Մանրամասները

17 հունիսի 2013թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ՀՀ Ազգային Ժողովում հանդիպել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող հարցեր: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ներկայացրել է այդ խնդրի վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը, ինչպես նաեւ մտահոգություն հայտնել այդ խնդրի կարգավորման հարցում եվրոպական կառույցների կողմից հաճախակի կրկնվող երկակի ստանդարտների դրսեւորման վերաբերյալ:
- Մանրամասները

Հունիսի 12-ի առավոտյան www.tert.am կայքում հրապարակվեց նախօրեի երեկոյան Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրեդ Մարթենսի՝ «Ժառանգություն» կուսակցությանն ու նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին հղած հունիսի 3-ի թվակիր նամակը, որի պատճենը ԵԺԿ նախագահի աշխատակազմից ուղարկվել էր նաեւ ՀՀԿ եւ ՕԵԿ միջազգային քարտուղարներին` ակնհայտորեն այն հրապարակայնացնելու եւ անհաջող տեղեկատվական օպերացիա իրականացնելու պայմանավորվածությամբ:
- Մանրամասները

12 հունիսի 2013թ., Երեւան: Հունիսի 15-ին«Ժառանգություն» կուսակցությունն իր անդամների, աջակիցների ու հանրության համար կանցկացնի բաց հանդիպում՝ նրանց դատին հանձնելու իր անցյալ եւ ապագա գործունեությանն առնչվող ներկայացուցչական ելույթները: Հանդիպումը տեղի կունենա ժամը 13:00-ին Հայաստանի գրողների տան մեծ դահլիճում:
- Մանրամասները

10 հունիսի 2013թ., Երեւան: Սույն թվականի հունիսի 11-ին, ժամը 10:00-ին ՀՀ սահմանադրական դատարանում տեղի կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

