- Մանրամասները

22 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը, Ազատության հրապարակում ելույթ ունենալով տասնյակ հազարավոր քաղաքացիների առջեւ, ներկայացրեց իր խոսքով «իշխանությունների վերջին հնարավորությունը» ժողովրդին ընդառաջ գնալու եւ համատեղ կերպով Նոր Հայաստան կերտելու գործում:
- Մանրամասները

Ազատության հրապարակում ներկայացվեց «Բարեւ, Երեւան» դաշինքը
21 մարտի 2013թ., Երեւան: Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն իր հացադուլի տասներկուերորդ օրը, պատասխանելով լրագրողների հարցերին, վերահաստատեց իր նվիրումը ներկայումս Հայաստանում լայն թափ հավաքող ազգային մեծ զարթոնքին:
- Մանրամասները

Ազատության հրապարակում քաղաքացիական խորհուրդները դարձել են ավանդական
20 մարտի 2013թ., Երեւան: Ազատության հրապարակում արդեն տասնմեկերորդ օրն է, ինչ շարունակվում է Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հացադուլը: Այսօր հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ գումարվեց հերթական քաղաքացիական խորհուրդը՝ նվիրված Հայաստանում իրական եւ օրինական իշխանության հաստատման խնդրին: Խորհրդի հիմնական բանախոսն էր Շուշիի հատուկ գումարտակի նախկին հրամանատար, «Սարդարապատ» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, ում ավելի ուշ միացավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը: Քննարկումը վարում էր քաղաքական ակտիվիստ Լեւոն Բաղրամյանը:


