«Ժառանգության» թեկնածուի  քարոզարշավը Մեղրիի տարածաշրջանում

3 սեպտեմբերի 2013թ., Կապան: Սեպտեմբերի 2-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավը ընթացել է Մեղրիի տարածաշրջանի Լիճք, Տաշտուն, Վանք-Կալեր, Վարդանիձոր, Թղկուտ, Լեհվազ, Ալվանք գյուղական համայնքերում և Մեղրի քաղաքում:

Գյուղական համայնքների բնակիչները իրենց վրդովմունքն էին հայտնում տիրող աղետալի վիճակի վերաբերյալ, հատկապես նշում էին գյուղական տների փակ դռները և դպրոց հաճախող երեխաների չնչին թիվը:

ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և «Ժառանգություն» կուսակցության Կապանի տարածքային կառույցի ներկայացուցիչ Աննա Հակոբյանը ներկայացրեցին նախընտրական ծրագիրը և ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումները:

Այսօր «Ժառանգություն» թեկնածուի նախընտրական քարոզարշավը շարունակվելու է Ագարակ քաղաքում և հարակից գյուղերում: