
28 մարտի 2013թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ մտավորական Սուրեն Զոլյանի ելույթներով հագեցած քաղաքացիական խորհուրդների շարքի վերջին ակտիվ քննարկմանը մասնակցելուց հետո Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ողջունեց «տասնօրյա այս աննախադեպ ուղեղների գրոհը» եւ խոստացավ իր ամփոփիչ կարծիքը հայտնել մոտ ապագայում:
Վաղը, մարտի 29-ին ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում կայանալիք մեծ հաղթահավաքի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանն իր համաքաղաքացիների առջեւ հանդես կգա հատուկ ուղերձով:
Շաբաթ օրը, մարտի 30-ին ժամը 18:00-ին, կկայանա «Բարեւահեղափոխության» հաղթահամերգը, որի ընթացքում ելույթ կունենան Բամբիռ խումբը եւ երգչուհի Լիլիթ Պիպոյանը:
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի
