Երեւան: Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը սկսելուց առաջ այցելեց Կենտրոնի եւ Մասիվի Սուրբ Սարգիս եկեղեցիները՝ մասնակցելու պատարագներին:
Երեւան: Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Մեծամորի համայնք կատարած այցելությամբ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց մարզային հանդիպումների շարքը:

Երեւան: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը մեկնարկեց Երեւանի Էրեբունի զանգվածում՝ Զորավար Անդրանիկի արձանին հարող տարածքից: Նա շրջեց փողոցներով, այցելեց շուկաներ, խանութներ, եղավ Էրեբունի հիվանդանոցում, շփվեց քաղաքացիների հետ, լսեց նրանց առաջարկներն ու աջակցության բազմաթիվ խոսքեր: Իսկ ՀՀ նախագահի թեկնածուին ուղեկցող կամավորներն այդ ընթացքում քարոզչանյութեր էին բաժանում:

Երեւան: Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ երիտասարդ կամավորական Անի Հայրապետյանը Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ դահլիճում ներկայացրին Րաֆֆի Հովհաննիսյանի http://www.raffi4president.am պաշտոնական կայքը եւ https://www.facebook.com/Raffi.K.Hovannisian ֆեյսբուքյան էջը:

Երեւան: Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչին:

