- Մանրամասները
Երեւան: Այսօր նախընտրական քարոզչության շրջանակից դուրս Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնական այցով մեկնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ Արցախի ճանաչման վերաբերյալ իր ծրագրային դրույթն իրագործելուց առաջ հանդիպելու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ինչպես նաեւ այցելելու Արցախի պաշտպանական բանակի զորամասեր:
- Մանրամասները

Երեւան: ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր նախընտրական քարոզարշավն անցկացրեց դահլիճային ձեւաչափով: Կառավարության տան նիստերի դահլիճի լեփլեցուն նախասրահում, որի մուտքն ազատ էր, թեկնածուն հանդիպեց ընտրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու համակիրների հետ եւ ներկայացրեց իր ծրագրային հիմնադրույթները, որոնք նա պատրաստվում է ընտրվելու դեպքում կենսագործել՝ հենվելով հանրային լայն շերտերի աջակցության վրա եւ նրանց հետ միասին:
- Մանրամասները
Երեւան: ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Արարատի մարզում էր եւ իր նախընտրական քարոզարշավը սկսեց հենց մարզկենտրոնից, որտեղ բավական հոծ բազմություն էր հավաքվել՝ ծանոթանալու թեկնածուի ծրագրի սոցիալական հատվածի հիմնադրույթներին:
- Մանրամասները

Հարգելի պարոն Սերժ Սարգսյան, շուրջ երկու ամիս առաջ Դուք հայտարարեցիք, որ … արդեն սկսում եք վերջնախաղը…:
- Մանրամասները

Հարգելի´ խորհրդարան, փետրվարի 18-ին Հայաստանում տեղի է ունենալու ՀՀ նախագահի ընտրություն: Ձևավորված ավանդույթը հուշում է, որ Հայաստանում հնարավոր չէ ընտրությունների միջոցով ձևավորել ժողովրդի իշխանություն:
