Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալվեց ԵՄ դեսպաններին

27 փետրվարի 2015թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի նախաձեռնած հանդիպմանը, որին ներկա էին նաեւ Հայաստանում հավատարմագրված՝ ԵՄ անդամ երկրների դեսպանները, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Ջովաննի Ռիչուլլիին

23 փետրվարի 2015թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն իր աշխատավայրում հանդիպեց Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:

Հանդիպման օրակարգում ներառված էր տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական արդի մարտահրավերներին, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հանրային ուղերձը

Այսօր փետրվարի 18-ն է՝ վերջին նախագահական ընտրությունների երկրորդ տարեդարձը: Երկու հետընտրական տարիները, որոնք առանց վարանելու կարելի է մսխված համարել մեր երկրի համար, արդեն պատմություն են: Պատմություն՝ լի անկումներով, դառնությամբ ու հիասթափությամբ:

Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի է ունեցել «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան», «ՀԱԿ» կուսակցությունների առաջնորդներ Րաֆիի Հովհաննիսյանի, Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված կազմերով: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակը: Որոշում է կայացվել փետրվարի 20-ին, ժամը 16:00-ին Ազատության հրապարակում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների համաձայն հրավիրել շտապ համազգային հավաք՝ ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված իրավիճակը հանգուցելու նպատակով որոշում կայացնելու համար: