ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ՝ Նյու Յորք

Հարգելի գործընկերներ,

Սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՄԱԿ-ի Առաջնորդ Կանանց Համաշխարհային Խորհրդի նախագահ, Լիտվայի Հանրապետության նախագահ տիկին Դալիա Գրիբաուսկայտեի հրավերով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու «Արևյելյան Եվրոպայի ապագան. Կանանաց կարգավիճակի բարելավում» թեմայով բարձրաստիճան կլոր սեղան քննարկմանը, որտեղ հանդես կգա ելույթով:

Քննարկումն անցկացվում է ՄԱԿ-ի Առաջնորդ Կանանց Համաշխարհային Խորհրդի կողմից Նյու Յորքում, որտեղ պետությունների կին առաջնորդները կներկայացնեն իրենց տեսակետները։