- Մանրամասները

20 հունվարի 2015թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Նրանում մասնավորապես ասված է.
«Ավետիսյան գերդաստանի հարազատներին, բոլոր գյումրեցիներին
Մեծարգո հայրենակիցներ,
Ձեզ հետ միասին սգում եմ փոքրիկ Սերյոժայի մահը: Ցավում եմ, որ չհաջողվեց փրկել լույսի պես անարատ այդ մանկիկի կյանքը: Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր նահատակը, ով սրախողխող էր արվել մարդկային կերպարանքը կորցրած ճիվաղի ձեռքով, դարձավ աննախադեպ դաժանության 7-րդ զոհը: Չփարատված մնաց վերջին հույսը, որ, իբրեւ սրտի փոքրիկ մխիթարանք, փայփայում էր մեր ողջ ժողովուրդը: Բայց չկոտրվենք, մեզ ուժ ու կամք է հարկավոր՝ ապրելու եւ արդար հատուցում պահանջելու մարդասպանի ու նրա հնարավոր հանցակիցների համար:
Թող խաղաղությամբ հանգչի տանջահար մարմինդ, աննման Սերյոժա:
Վշտակցաբար՝
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան»
- Մանրամասները

Երեկ երեկոյան դիմակավորված անձինք Երեւանի Կողբացի փողոցի վրա հարձակվել են քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի վրա եւ դաժան ծեծի ենթարկել:
- Մանրամասները

«Ժառանգություն» կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի առումով Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած կրավորական կեցվածքի կապակցությամբ եւ կոչ անում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովին եւ Կառավարությանը ձեռնարկել համապատասխան միջոցներ Գյումրիում լարված հասարակական մթնոլորտը հանդարտեցնելու նպատակով:
- Մանրամասները

«Ժառանգություն» կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Գյումրիում տեղակայված՝ ՌԴ 102-րդ ռազմահենակետում ծառայող զինվորի կողմից 2015թ. հունվարի 12-ին կատարված դաժան բռնարարքի կապակցությամբ, որին զոհ գնացին Գյումրի քաղաքում բնակվող Ավետիսյանների խաղաղ ընտանիքի վեց անդամները:
- Մանրամասները

18 դեկտեմբերի 2014թ., Երեւան: Երեկ տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հանդիպումը:
