
03 հունիսի 2015թ., Երևան: Սույն թվականի հունիսի 3-ին, ՀՀ Ագային Ժողովի «Ժառանգություն» խմբակցությունում Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում մի խումբ հայ գյուտարար-գիտնականների հետ:
Բացման խոսքում Զարուհի Փոստանջյանն նշեց, որ հանդիպումը նպատակ ունի գիտնականների հետ միասին բարձրաձայնել ներկայումս առկա խնդիրներն ու հարցերը կառավարության և օրենսդիր մարմինների առջև:
Գյուտարար-գիտնականները, ովքեր ներկայացնում էին տարբեր գիտական բնագավառներ, ողջունելով աշխատանքային քննարկման կազմակեպումը, հանդես եկան առաջարկներով՝ նշելով, որ առանց գիտական մտքի զարգացման և դրա գործնական կիրառման հնարավոր չէ ստեղծել ազգային անվտանգության արդյունավետ ռազմավարություն:
Քննարկման ընթացքում որոշվեց առկա խնդիրները բաժանել ըստ ոլորտների և կազմել աշխատանքային օրակարգ հետագա գործունեության համար:
