«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական միության խոսքը

«Ոչ թալանին» երիտասարդական նախաձեռնության՝ հունիսին ծավալած եւ լայն աջակցություն ստացած բողոքի գործողությունը, որի հետեւորդների թիվը Երեւանում ու ՀՀ մի շարք մարզերում տասնյակ հազարներով է հաշվվում, թեւակոխում է պայքարի նոր փուլ: Հանրությունը երբեք չի հաշտվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թալանչիական որոշման հետ, համաձայն որի՝ վերջին երեք տարում այս էլ երրորդ անգամ բարձրացվում է էլեկտրաէներգիայի սակագինը՝ օգոստոսի 1-ից բնակչության համար դառնալով 48,78 դրամ/կՎտ ժամ:

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը  ստեղծված իրավիճակի վերաբերյալ

«Ժառանգությունը» կուսակցությունը սատարում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ուղղված քաղաքացիական շարժմանը՝ խստորեն դատապարտելով հունիսի 23-ի վաղ առավոտյան խաղաղ ցուցարարների եւ լրագրողների հանդեպ սանձազերծված բռնարարքներն ու հալածանքները, որոնց հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

Ժառանգություն. իշխանությունը կեղծ է, եւ ուրիշ ոչինչ

Մենք հիշում ենք ու պահանջում, տեսնում ու դատապարտում: Ի՜նչ կեղտ ու լկտիություն, հայի ու հայրենիքի էության ինչպիսի՜ սրբապղծում: 

Համաձայն ենք՝ սույն իշխանությունը վերից վար ազգային ամոթ է եւ իրական չարիք, ուստիեւ ենթակա է անմիջական ու ամբողջական հեռափոխման: 

Հաղթանակը գալու է բացառապես միացյալ պայքարով:

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
Գյումրի-Երեւան
23 հունիսի 2015

Հովհաննիսյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ դեսպան Մորելի հետ

22 հունիսի 2015թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց մեր երկրում Գերմանիայի  Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Քըրք Քըրքորյան. Րաֆֆիի հարգանքի տուրքը

Նա Արեւմտյան Հայաստանի զավակն էր: Բայց այլ հողի անապատներում էր, աշխարհի մյուս ծայրում, որտեղ էլ կառուցեց իր կայսրությունը: Նա տիրացավ խաղատների, ֆիլմերի ստուդիաների, ավիաուղիների: Սակայն, ինչն ավելի կարեւոր էր ու մնայուն, նա գերեց մեր սրտերը եւ ոգեկոչեց մեր խիղճը: Նրա համար ոչինչ անհասանելի չէր: Ամերիկյան անապատն իրեն էր պատկանում: