
30 մարտի 2016թ., Վաշինգտոն: Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում՝ աշխարհահռչակ Ատլանտյան խորհրդի հրավերով:

30 մարտի 2016թ., Վաշինգտոն: Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում՝ աշխարհահռչակ Ատլանտյան խորհրդի հրավերով:
Սույն թվականի մարտի 15-ին ՀՀ Ազգային ժողովում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդիպեցին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի անդամ Ռիչարդ Բարեթի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով ավագ խորհրդատու Ռիչարդ Լապինի գլխավորությամբ համատեղ պատվիրակության անդամների հետ` ընտրական գործընթացների քննարկումներ անցկացնելու նպատակով:

Համապետական ընտրությունների եւ, մասնավորապես, անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի համակարգային ու համատարած կեղծումից հետո իշխանությունները դարձյալ չանսացին միջազգային կառույցների հորդորները: Ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ էր նոր Ընտրական օրենսգրքի մշակման ընթացքում ընդունել միջազգային հանրության, հասարակական դաշտի եւ քաղաքական ուժերի առաջարկները, ինչը չարվեց:

ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների պաշտպանության համար հետեւողականորեն պայքարող «Ժառանգություն» կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը, քանի որ ընտրելու եւ ընտրվելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է:

Եվրոպական Միության արտաքին գործոց և անվտանգության հարցերով Գերագույն հանձնակատար
Ֆրեդերիկա Մոգերինիին
Բրյուսել, Երևան
Հարգելի տիկին Մոգերինի
Մենք ողջունում ենք Ձեզ եվրոպական քաղաքակրթության և արժեքների բնօրրաններից մեկում՝ Հայաստանում: Հայ ժողովուրդը այդ արժեքներն ու քաղաքակրթությունը պաշտպանելու համար դարեր ի վեր տառապանքի է ենթարկվել՝ կորցնելով իր հայրենիքի մեծ մասը, կրելով զրկանքներ և ենթարկվելով ցեղասպանության ու հայրենազրկման: Ուստի մեր հինավուրց ազգը, որն այսօր ձեռք է բերել նոր Հանրապետություն, լիարժեք կերպով վաստակել է այդ արժեքներին հարիր քաղաքական և հանրային կյանքի իր իրավունքը: