Բակո Սահակյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկել են Արցախին վերաբերող հարցեր

22 ապրիլի 2016թ., Երեւան: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը այսօր հեռախոսազրույց են ունեցել ԼՂՀ ընդհանուր եւ հատկապես՝ առաջապահ դիրքերի ներկա իրավիճակի մասին:

Հովհաննիսյանն իր եւ իր անվան հետ կապված բոլոր հաստատությունների անվերապահ զորակցությունն է հայտնել Արցախի քաջարի ժողովրդին ու հերոս զինվորներին, ինչպեսեւ Հանրապետության ազատությանը, ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ միջազգային իրավունքի ներքո համաշխարհային ճանաչմանը: